Հայ բանտարկյալը նամակով դիմել է Անդրեյ Մակարեվիչին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՌԴ-ում ձերբակալված Հայաստանի քաղաքացին նամակ է գրել “Машина времени” խմբի երգիչ Անդրեյ Մակարևիչին: Ինչպես հայտնում է 59.ru կայքը` ՌԴ Պերմի շրջանի բանտում գտնվող Ավետիք Սարգսյանը, ով ավելի վաղ կարել էր բերանը, նամակ է գրել Անդրեյ Մակարևիչին: Նամակ գրելու պատճառը եղել է Մակարևիչի վերջին հայտարարությունն ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Մակարևիչը օգոստոսի սկզբին դիմել էր ՌԴ նախագահին` բողոքելով երկրում կեղծ դատավճիռներից և կաշառակերությունից:
Ավետիք Սարգսյանն էլ իր նամակում նշում է, որ ՌԴ դատարաններում քննվող դատական գործերի շուրջ 38 տոկոսը շինծու են:
“Պարոն Մակարևիչ, գտնվելով Պերմի բանտում, ես պատասխան չեմ ստանում իմ բողոքների համար”,- նշում է Սարգսյանը Մակարևիչին ուղղված նամակում: 
Նշենք, որ Հայաստանի քաղաքացի Ավետիք Սարգսյանը մեղադրվում է թմրանյութերի վաճառքով զբաղվելու մեջ: Սակայն Սարգսյանը չի ընդունում իր մեղքը և պնդում է, որ ապացույցներ ունի, որոնք խոսում են այն մասին, որ իր գործը շինծու է:




Լրահոս