
ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանի՝ 2012թ. օգոստոսի 21-ի թիվ 44-Ա հրամանով Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ է նշանակվել արդարադատության առաջին դասի խորհրդական Արմեն Միքայելի Նադիրյանը։ Մեկ այլ հրամանով վերջինս ազատվել է նույն ծառայության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի պաշտոնից։ Հիշեցնենք նաև, որ Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալի պաշտոնը թափուր էր այն բանից հետո, երբ օգոստոսի 10-ին ՀՔԾ պետի նախկին տեղակալ Մարսել Մաթեւոսյանը սրտի կաթվածից հանկարծամահ էր եղել իր աշխատասենյակում։