«Հարսնաքար» ռեստորանային համալիրը պայթեցնելու սպառնալիք հնչեցրած ԶՈՒ փոխգնդապետ Վարդան Սամվելյանի դեմ հարուցված քրեական գործը շուտով՝ մինչեւ սեպտեմբեր, կուղարկվի դատարան: Այդ մասին «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ իր աղբյուրներից: Այս տեղեկությունը հաստատեց նաեւ ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության մամլո խոսնակ Մերի Սարգսյանը: Հիշեցնենք՝ «Հարսնաքար»-ում Վահե Ավետյանի սպանությունից հետո՝ հուլիսի 1-ի գիշերը, մայրաքաղաքային գնդի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Վարդան Սամվելյանը զինամթերքով մուտք էր գործել այդ ռեստորան եւ սպառնացել պայթեցնել այն: Մի քանի ժամ տեւած բանակցություններից հետո Սամվելյանը ձերբակալվել էր եւ տեղափոխվել ՊՆ ռազմական ոստիկանության կայազորային կարգապահական մեկուսարան:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ