Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով որոշակի վնասներ էին եղել նաեւ Սյունիքի մարզում. Վահրավար գյուղում փլվել էր երկու տուն, իսկ մարզի շատ բնակավայրերում շենքերի պատերը ճաք էին տվել: Երեկ, սակայն, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում փորձել է հակառակն ապացուցել: Հարցին, թե ինչու երկրաշարժից հետո չի գնացել Սյունիք, նա ասել է. «Սյունիք գնալու կարիք բացարձակ չկար, այնտեղ եղել են ընդամենը որոշակի քարաթափումներ, եւ մեր մասնագետներն էլ իրենց ելույթների ժամանակ ասել են, որ չպետք է խուճապի մատնվել, քանի որ դրա կարիքը չկա: Եթե այնտեղ լուրջ բան տեղի ունեցած լիներ, հավատացա՛ծ եղեք, որ առաջինը ես էի այնտեղ գնալու»:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ