Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ այսօր՝ մարտի 1-ին, տեղի է ունենալու «Հայ ազգային կոնգրես»-ի հանրահավաքը` նվիրված 2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին:
Armlur.am-ի թղթակիցը Ազատության հրապարակից հայտնում է, որ այնտեղ են մի խումբ մարդիկ, ովքեր գնալով շատանում են և ոստիկաններ:
Օրեր առաջ ԱԺ ճեպազրույցների ժամին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշել է, որ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը անպայման ներկա է լինելու Ազատության հրապարակում: Նա հավելել է, որ կայանալիք հանրահավաքը ստուգատես է` Սերժ Սարգսյանի ռեժիմի դեմ պայքարողներին հրապարակ դուրս գալու համար: Լևոն Տեր-Պետրոսյանը շատ լուրջ խոսք ունի ասելու: