ՉԵՆ ՍԱՏԱՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքապետի պաշտոնում Հայ ազգային կոնգրեսը թեկնածուներ չի առաջադրել ո՛չ Գյումրիում, ո՛չ էլ Վանաձորում: Վանաձորի ՀԱԿ գրասենյակի ղեկավար, ՀՀՇ վարչության անդամ Աշոտ Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք ո՛չ թեկնածու են առաջադրել, ո՛չ էլ պատրաստվում են առաջադրվածներից որեւէ մեկին սատարել: «Ո՛չ, պաշտոնապես էլ չենք սատարելու ոչ մեկին, քանի որ ոչ մեկի մեջ մեր քաղաքական սկզբունքները չենք տեսնում, ընդամենը այդքանը»,-ասաց նա: Հիշեցնենք, որ Վանաձորում իրենց թեկնածություններն են առաջադրել անկուսակցականներ Տիգրան Գրիգորյանը եւ Կարեն  Թումանյանը, ԲՀԿ-ական Էդիկ Կարախանյանը, Միացյալ ազատական կուսակցության անդամ Տարոն Ապրեսյանը եւ գործող քաղաքապետ ՀՀԿ-ական Սամվել Դարբինյանը:




Լրահոս