Մարտի 1-ի ոճրագործության հրահանգ տվողներն իշխանության գլխին են. Արամ Մանուկյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Ազատության հրապարակում  տեղի է ունենալու ՀԱԿ-ի` մարտի 1-ի զոհերին նվիրված հանրահավաք-երթը: Armlur.am-ի թղթակիցն Ազատության  հրապարակից հայտնում է, որ հանրահավաքն արդեն մեկնարկել է: Բացման խոսքով հանդես եկավ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:

Նա բարձրաձայն ընթերցեց մարտի 1-ի տասը զոհերի անունները և առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել նրանց հիշատակը: Արամ Մանուկյանը նշեց, որ ամեն տարի հավաքվում են այստեղ` պահանջելով արդարություն և պատիժ այն մարդկանց նկատմամբ, ովքեր կատարել են այդ եղծելի արարքը: Նրա խոսքով, մարտի մեկի ոճրագործության հրահանգը տվողներն այժմ էլ  իշխանության գլխին են և շարունակում են իրենց սև գործն ու տեռորը:

;




Լրահոս