«Իշխանությունները հայտնի կենդանու համառությամբ փորձում են կոծկել Մարտի 1-ի էջը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱԿ պատգամավոր  Արամ Մանուկյանն այսօր Ազատության հրապարակում հայտարարեց, որ իշխանությունները հայտնի կենդանու համառությամբ փորձում են կոծկել Մարտի 1-ի էջը: Մանուկյանը մեջբերեց նախկին Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի` նախորդ տարվա սեպտեմբերին արված հայտարարությունն այդ մասին. «Մարտի 1-ի գործով բոլոր բացահայտումներն իրականացված են, իհարկե, կան չբացահայտված առանձին հանգամանքներ, որոնցում կան տուժողների կողմից հարուցված խոչընդոտներ»:

Մանուկյանն իր վրդովմունքը հայտնեց, որ Աղվան Հովսեփյանը հանդգնում է գործի բացահայտմանը խոչընդոտելու մեջ մեղադրել զոհվածների հարազատներին: Արամ Մանուկյանը հիշեց նաև «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի հարցացրույներից մեկը: Նրան հարցրել են, թե բե՞ռ է արդյոք մինչև հիմա Մարտի մեկն իր համար, նա ասել էր, թե մեկը բեռ չէ, քանի որ կատարվել է լիարժեք, բազմակողմանի, օբյեկտիվ քննություն: Մանուկյանի փոխանցմամբ` ինքը և զոհերի ծնողները հանդիպել էին նորանշանակ Գլխավոր դատախազին, ով տղամարդու խոսք էր տվել, թե երկու ամսից այդ գործում զգալի կլինեն փոփոխությունները, այնինչ դրանից անցել է 4 ամիս և չկար որևէ փոփոխություն:




Լրահոս