
«Անձամբ ես առաջարկություն եմ անելու ԱԺ-ին, որ Ռ. Հայրապետյանը մանդատը վայր չդնի»:
Նեմեցից նեղսրտելու ժամանակներն Աղաբաբյանի համար անցյալում են մնացել, ու հիմա եկել է խայտառակությունը սրբագրելու եւ օլիգարխին թեւ տալու ժամանակը: Անշուշտ, խորհրդարանն անհամեմատ մաքուր կլիներ, եթե այնտեղ չլինեին ո՛չ Նեմեցը, ո՛չ Բուռնաշը: Բայց նրանք ոչ միայն այնտեղ են, այլեւ իրար պահելու խնդիր ունեն: Ու եթե Ռ. Հայրապետյանն իր խոստման տերը լինի ու մանդատը վերջնականապես վայր դնի, ապա շղթայի մյուս օղակների՝ հերթով պայթելու հավանականությունն ահագին կմեծանա: Հենց սրանից էլ վախենում են Նեմեցի պաշտպանները դարձած օլիգարխները: Մի օր էլ ուղտն իրենց դռանը կչոքի: