Այս իշխանությունների օրոք ո՛չ մարտի 1-ի, ո՛չ էլ հոկտեմբերի 27-ի դեպքերը չեն բացահայտվելու. Լևոն Տեր-Պետրոսյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր մարտի 1-ի զոհերի հիշատակի օրվա առթիվ հրավիրված հանրահավաքում ելույթ ունեցավ նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նա հանդես եկավ գործանական առաջարկով և կոչ արեց մարտի 1-ը սահմանել 2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակի և Հայաստանում բռնաճնշումների դեմ պայքարի օր: Նա նշեց, թե նման առաջարկով պետք է հանդես գան նաև ԱԺ պատգամավորները:

ՀՀ առաջին նախագահը նշեց, որ այս տարիներին մեղավորներին քրեական պատասխանատվություն ենթարկելու և զոհվածների ծնողներին նյութական օգնություն ցուցաբերելու գործը այդպես էլ մազաչաթ անգափ տեղից չի շարժվել:

«Հայաաստանի ավազակապետական իշխանությունները ցինիզմով չեն էլ թաքցնում, որ թքած ունեն սեփական ժողովրդի պահանջների և թե՛ ընդդիմադիր ուժերի օրենսդրական պահանջների, թե՛ միջազգային կառույցների ընդունած բանաձևերի վրա»,- նշեց նա:

Նրա խոսքով, նման պահվածքով ՀՀ իշխանությունները բացեիբաց հայտարարում են, «թե լավ ենք արել, որ  գնդակահարել ենք, պետք լինի էլի կանենք»: Լ Տեր-Պետրոսյանը նշեց, որ վարչախմբից այլ բան պետք էլ չէր սպասել:

«Հայաստանի ներկայիս իշխանությունների օրոք  ո՛չ մարտի 1-ի, ո՛չ էլ հոկտեմբերի 27-ի դեպքերը չեն բացահայտվելու: Բայց չի նշանակում, որ պետք է հուսախաբվենք և թևաթափ լինենք, այլ հակառակը պետք է համախմբվենք: Մոռանալ նշանակում է ներել, իսկ դա ծնում է նոր ոճրագործություն», – հավելեց նա:

 




Լրահոս