Իշխանությունները նոր «պապայի» փնտրտուք են սկսել. Լևոն Զուրաբյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ Հայոց պատմության մեջ մարտի 1-ը արձանագրվել է որպես Հայաստանի ժողովրդավարության գնդակահարման օր:

«Ժողովուրդն իր վճիռը արդեն կայացրել է՝ Սերժ Սարգսյանն ու իր վարչախումբը պետք է հեռանան: Մենք այստեղ հավաքվել ենք ոչ միայն մեր ընկերների հիշատակը հարգելու, այլ նաև մեր հետագա քայլերը որոշելու համար: Չկա հասարակության մի շերտ, որը հայտնված չլինի ռեժիմի կեղեքիչ գործողությունների տակ: Սերժ Սարգսյանը հայտնվել է «կաղ բադիկի» կարգավիճակում: Հատուկ Գալուստ Սահակյանի համար ուզում եմ ասել, որ դա վիրավորանք չէ, այլ քաղաքագիտական տերմին, և «կաղ բադիկ» են անվանում այն նախագահներին, ովքեր Սահմանադրության պահանջով չեն կարող վերընտրվել»,- նշեց Զուրաբյանը և նշեց, որ իշխանությունները սկսել են նոր «պապայի» փնտրտուք:

«Սերժ Սարգսյանը հասկանում է, որ եթե չլուծի սահմանադրական բարեփոխումների հարցը, ապա իր իշխանությունը ուղղակի կփլուզվի, և սա է պատճառը, որ նա կարող է ագրեսիվորեն պատժել այն քաղաքական ուժին, որը կընդդիմանա սահմանադրական բարեփոխումներին: Սա է ԲՀԿ-ի և Գագիկ Ծառուկյանի դեմ կատաղի հարձակման պատճառը»,- հավելեց  Զուրաբյանը:




Լրահոս