Օգոստոսի 17-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (նստավայրը՝ Բերդ) պետք է կայանար Իջեւանի զինկոմիսարիատի ֆինանսատնտեսական բաժանմունքի նախկին պետ Հրանուշ Ներկարարյանի դատավարությունը: Վերջինս ներկայացել էր դատարան, սակայն արդարադատության հանդեպ արհամարհական վերաբերմունք էր ցուցաբերել եւ դատին չէր ներկայացել գործով մեղադրող, զինվորական դատախազ Թեւոս Միրզաբեկյանը. նա արձակուրդում է: Այս գործով դատական հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 6-ին:
Իջեւանում այս դատավարությանը շատերն են սպասում, հատկապես նրանք, ովքեր տուժել են Ներկարարյանի գործողություններից: Ըստ մեղադրական եզրակացության` գործով տուժողները 16-ն են, որոնցից Ներկարարյանը խարդախությամբ, վստահությունը չարաշահելով, յուրացրել է շուրջ 10 միլիոն 732 հազար դրամ:
Ի դեպ, առանձին գործով ամբաստանյալի աթոռին է հայտնվել նաեւ Հրանուշի ամուսինը` Ռադիկ Պապյանը: Վերջինս նախկինում եղել է հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբանն Իջեւանի տարածաշրջանում: Պապյանին էլ դատում են առանձնապես խոշոր չափերի խարդախության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
ՀԵՏԱՁԳՎԵՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ