ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱԳՈՒՍՏՆԵՐ ՓԱՅՏԻՑ
ԱՄՆ-ի Միսիսիպի նահանգի Նաթչես քաղաքի բնակիչ Ֆրեյսեր Սմիթը  փայտից հագուստներ է պատրաստում: Սմիթը, օգտագործելով միայն փայտ եւ ներկեր, արդեն ստեղծել է մի ողջ հավաքածու, որում տեղ են գտել տարբեր գլխարկներ, կոստյումներ, կաշվե բաճկոններ, վերմակներ եւ վերնաշապիկներ: Նա 10 տարեկանից զբաղվում է այս գործով: Հագուստի յուրաքանչյուր հատվածն արվում է ամերիկյան լորենու առանձին մասերից եւ ներկվում ջրակայուն ներկերով: Այժմ Սմիթի աշխատանքները ցուցադրվում են Փալմ Բիչի «Ռասսեք» պատկերասրահում:

ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ
Օգոստոսի 27-ին Ստամբուլում սկսվող շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադային նախապատրաստվող Հայաստանի ազգային հավաքականներն իրենց ուսումնամարզական եզրափակիչ հավաքն են անցկացնում Ծաղկաձորում: Տղամարդկանց թիմում են՝ Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը (մարզիչ` Արշակ Պետրոսյան): Կանանց հավաքականի կազմում են՝ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան, Աննա Հայրապետյանը (մարզիչ՝ Արթուր Չիբուխչյան):  

45-ՐԴ ՏԵՂԸ
Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանն օգոստոսի 20-ին պրոֆեսիոնալ թենիսի ասոցիացիայի կողմից հրապարակված աշխարհի լավագույն թենիսիստների վարկանիշային նոր աղյուսակում զբաղեցրել է 45-րդ տեղը:  Նալբանդյանը նախորդ ամսվա ցուցակի համեմատ նահանջել Է հինգ հորիզոնականով: Ցուցակը 12.165 միավորով գլխավորում Է շվեյցարացի Ռոժե Ֆեդերերը, 2-րդ տեղում Է սերբ Նովակ  Ջոկովիչը՝  11270 միավորով, իսկ 3-րդ տեղը զբաղեցնում Է իսպանացի Ռաֆայել Նադալը, որը վաստակել Է 8.715 միավոր:

ՈՂՋ Է ՄՆԱՑԵԼ
«Բրազիլացի շինարարը ողջ է մնացել 180 սմ-անոց մետաղյա ձողը գլուխը մխրճվելուց հետո»,-գրում է The Daily mail-ը: Կիսակառույց շենքի 5-րդ հարկից ձողը մտել է 24-ամյա շինարարի գանգի հետեւի մասից եւ դուրս եկել աչքերի միջեւ ընկած հատվածից: Երբ շինարարին հասցրել են հիվանդանոց, նրա գիտակցությունը տեղն է եղել: 4 ժամ տեւած վիրահատությունը հաջողությամբ է ավարտվել: Բժիշկները հանել են մետաղյա ձողն այն ուղղությամբ, որով մտել էր:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս