Հրդեհ՝ խոտածածկ տարածքներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը ՀՀ ՏԿԱԻ նախարարությունից տեղեկանում է, որ փետրվարի 28-ից մարտի 1-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղում այրվել են պտղատու ծառեր և 3000 քմ խոտածածկ տարածք, Վեդի քաղաքի ենթակայանի մոտակայքում՝ 5000 քմ խոտածածկույթ և մոտ 100 խաղողի վազ, Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 141-րդ կմ-ին՝ մոտ 1000 քմ եղեգ:

Երևանի Նոր Խարբերդի ամառանոցների 1-ին փողոցում այրվել է մոտ 500 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:




Լրահոս