
Հունվարի 22-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր ստացվել Աշտարակ-Ապարան ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող գազալցակայանի սպասասրահի սուրճի ավտոմատացված ապարատից մետաղադրամներ գողանալու մասին:
Ոստիկանության ՔՀԳՎ, Արագածոտնի մարզային վարչության, Աշտարակի, Արագածի և Սևանի բաժինների ծառայողների ձեռնարկած միջոցառումների և անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ փետրվարի 28-ին Աշտարակի բաժին է ներկայացել 1989 թ. ծնված Գևորգ Մ.-ն և հայտնել, որ հունվարի 22-ի գիշերը մետաղադրամների գողությունը կատարել է ինքը:
Նա նաև խոստովանել է, որ հունվարի 20-ից մինչև հունվարի 28-ն ընկած ժամանակահատվածում Ծիլքար, Միրաք գյուղերի, Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասի տարածքներում և Աշտարակ-Թալին ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող գազալցակայանների սպասասրահներում տեղադրված սուրճի ավտոմատացված ապարատներից մետաղադրամները նույնպես գողացել է ինքը՝ ոմն Աշոտի հետ:
Ձեռնարկվում են միջոցառումներ Աշոտի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն: