Առավոտ. Մերկացրել են Գորիսի հրապարակը. քաղաքապետը խոստանում է բարեկարգել քաղաքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

որիսի Գրիգոր Տաթևացի հրապարակում ծառ չի մնացել` մոտ 2 տասնյակ ծառ ու թափ միանգամից հատել են, և հրապարակը լրիվ մերկ տեսք է ստացել: Ականատեսների պատմելով` մեկ օր առաջ օրը ցերեկով բարբարոսաբար ոչնչացրեցին կանաչապատ հատվածը: Իսկ Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը ,Առավոտինե փոխանցել է, որ ծառահատումներն արվել են հրապարակի բարեկարգման նպատակով և հատված 17 ծառերը բոլորն էլ գերհասունացած էին ու շրջակաքի համար պիտանի չէին, հերքել է նաև այն տեղեկությունը, թե հատված ծառերի մեջ կար Կարմիր գրքումում գրանցված ծառ` ասելով, որ Գորիսի բուլվարում Կարմիր գրքում գրանցված ծառ ընդհանրապես չկա: ,17 ծառ է հատվել, որոնք պիտանի չէին, դրանց փոխարեն աշնանը մոտ 30 նոր ծառ է տնկվլու` արծաթափայլ և մշտադալար եղևնիներ: Ծառահատումներն արվել են հրապարակի բարեկարգման համար, որի ծրագիրը վաղուց կար և վերջապես գումարներ են գտնվել: Բյուջեի և բարերարների կողմից ծրագրի իրականացման համար նպատակաուղղված 20 մլն դրամով հրապարակում նոր մայթուղիներ կկառուցվեն, լուսավորություն կանցկացվի…ե.- խոստացել է քաղաքապետը, ըստ որի, աշխատանքներն ավարտին կհասցնեն 2 ամսվա ընթացում:




Լրահոս