
Այսօր գիշեր, ժամը 04.02-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Ռանչպար գյուղում ավտոմեքենա է ընկել ջրանցքը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքից: Պարզվել է, “ՎԱԶ-21011” մակնիշի 29 լօ 253 պետհամարանիշի ավտոմեքենան, դեռևս չբացահայտված հանգամանքներում, Ռանչպար-Սիս-Նորամարգ գյուղերի ավտոճանապարհների խաչմերուկի մոտակայքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել “Մուղանի” ջրանցքում: Ավտոմեքենան ավտոկռունկի օգնությամբ դուրս է բերվել ջրանցքից: Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ` Մրգավետ գյուղի բնակիչ 23-ամյա Լևոն Խաչատրյանի և Ուղևոր` Արևաբույր գյուղի բնակիչ 35-ամյա Արտաշ Ավետյանի դիակները և հանձնել “1-03” ծառայության աշխատակիցներին: