Անցած մեկ տարում գրիվենը գրեթե 4 անգամ արժեզրկվել է, ինչը դրդել է Ուկրաինային հիպերինֆլյացիայի (գների մակարդակի կտրուկ աճ). Washington post պարբերականում գրում է Մեթ Օ՛Բրայանը: Հոդվածի հեղինակը հիմնվում է տնտեսագետ Ստիվ Հանկեի անցկացրած հետազոտությունների վրա:
Հանկեի գնահատականների համաձայն՝ իրավիճակում, երբ ազգային արտարժույթն արագ տեմպերով արժեզրկվում է, ինֆլյացիայի պաշտոնական վիճակագրությունը չի հասցնում թարմանալ: Տնտեսագետն առաջարկել է փոխարժեքով պարզել ինֆլյացիայի իրական մակարդակն ու եկել է այն եզրակացության, որ Ուկրաինայում տարեկան ինֆլյացիան հասել է 272 %-ի ու շարունակում է աճել:
Ինֆլյացիայի ամենամսյա մակարդակը, Հանկեի գնահատականներով, կազմում է 64,5%:
«Սա առավել քան բավարար է, որպեսզի խոսենք հիպերինֆլյացիայի մասին»,- նշում է Washington Post-ի լրագրողը: