ԼՂ հակամարտության չկարգավորման մեջ մեղավոր են ԱՄՆ-ն և Ռուսաստանը. Էրդողան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին անդրադարձել է հայ-թուրքական սահմանի բացման հեռանկարին, գրում է Star թուրքական պարբերականը:

«Քանի դեռ Հայաստանը «զավթած» հողերի հարցում որևէ քայլ չի կատարել, սահմանը չենք բացելու»,-ասել է Էրդողանը:

Վերջինս նաև ԼՂ հակամարտության չկարգավորման մեջ մեղադրել է ԱՄՆ-ին և Ռուսաստանին:

«Իրականում եթե ԱՄՆ-ն և Ռուսաստանը ցանկանան, այդ հարցը կլուծեն: Ադրբեջանցի ժողովրդի քաղաքակրթությունը, հավատքը հայտնի է, հայտնի է նաև հակառակ կողմինը»,- ասել է Էրդողանը:




Լրահոս