
Մերձմոսկովյան շրջանի Սերպուխովսկի մարզի մանկապարտեզներից մեկում 2 տարեկան երեխա է մահացել: Հիվանդանոցում վիրաբույժը ձիգ վիրակապել է աղջկա վերքը: Բայց երբ երեխայի վիճակը վատացել է, բժիշկը ոչ մի հիմնավոր պատճառ չի գտել աղջկան վերակենդանացման բաժանմունք տեղափոխելու համար և տուն է ուղարկել: Սակայն երեխայի վիճակը կտրուկ վատացել է, տեղափոխել են վերակենդանացման բաժանմունքում, որտեղ էլ մահացել է:
Երեխայի մոտ սկսվել էր փտախտ, որն առաջացրել էին անաէրոբ մանրէները: Այսպիսի մանրէների առկայության դեպքում խստիվ արգելվում է վիրակապ դնել վերքի վրա: Անհրաժեշտ է այն թողնել բաց վիճակում: Թթվածնի բացակայության պայմաններում վարակն արագ զարգանում է և հանգեցնում մահացու ավարտի,- գրում է Lifenews-ը: