Ոստիկանությունը բացահայտեց դաժան սպանությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր` օգոստոսի 24 -ին, Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի (սպանություն) հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է Երևանի Նանսենի 20 շենքի, 92 բնակարանի բնակիչ 31-ամյա Միքայել Անանիկյանի նկատմամբ: 
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Գ. Շամշյանը, հասցեով էր ժամանել Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը` Նոր Նորքի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Վալերի Բաղյանի գլխավորությամբ: 
Գ.Շամշյանը հայտնում էր, որ փրկարարները սանդուղքի միջոցով նշված շենքի 3-րդ հարկի պատուհանից մտել են նշված բնակարան, որը 3-րդ հարկում է, իսկ շենքը 5-հարկանի է, և բնակարանի հյուրասենյակում` հատակին, հայտնաբերել են տղամարդու դի: Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ սպանվածը 37-ամյա Արթուր Վարդանյան է, ով բնակվում էր միայնակ: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ սպանության դրդապատճառը եղել է փողային պարտք ու պահանջը: Այս պահին Մ. Անանիկյանը ձերբակալվել է, ում ոստիկանները հայտնաբերել էին լուսաբացին: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, իսկ բնակարանում հայտնաբերված արյունոտ դանակները առգրավված է: Ի դեպ` 2 դանակ միացված էր իրար և փաթաթված սկոչով, իսկ տան պատերին և ննջասենյակում ու հյուրասենյակում արյան հետքեր էին: 
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի




Լրահոս