Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայության տեխնիկական բազան օրերս համալրվել է շարժական բաղնիքով։ ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ “ԶԻԼ 131 Կունգ” մակնիշի ամենագնաց ավտոմեքենաներից մեկը ՀՀ ԱԻՆ նախագծով ու պատվերով ձեւափոխվել, դարձել է շարժական բաղնիք` դաշտային պայմաններում աշխատող փրկարարներին հիգիենիկ պայմաններով ապահովելու համար։
Մեքենան ունի 1950 լիտր տարողությամբ ջրի բաք, պոմպ` այլ աղբյուրից ջուր վերցնելու համար, ունիվերսալ կաթսա, որն աշխատում է գազով, փայտով ու դիզելային յուղով, կա նաեւ օդափոխության ու ջրահեռացման համակարգ։
Ներսում կա հանդերձարան, տեղադրված է 3 ցնցուղ։ Մեկ ժամում այնտեղ կարող է լողանալ շուրջ 15 մարդ։