
Մարտի 1-ին, ժամը 02.50-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 5 շինության մոտ «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 21.30-ին, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում ուղևորներից մեկը` 1993 թ. ծնված Արթուր Մելիքյանը, մահացել է:
Կատարվում է քննություն: