Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել դիվանագետների մասնագիտական օրվա կապակցությամբ դիվանագիտական աստիճան շնորհելու մասին.
Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան է շնորհվել`
Աննա ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ- Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Ալեքսան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ- Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Արա ՍԱՀԱԿՅԱՆԻՆ- Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Տիգրան ՍԵՅՐԱՆՅԱՆԻՆ- Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Ռաիսա ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ- Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան է շնորհվել`
Սաթենիկ ԱԲԳԱՐՅԱՆԻՆ- Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության բազմակողմ և երկկողմ տնտեսական համագործակցության վարչության պետի պաշտոնակատար
Աշոտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ- Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար
Տիգրան ԲԱԼԱՅԱՆԻՆ- Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամլո քարտուղար
Սերոբ ԲԵՋԱՆՅԱՆԻՆ- Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում (ՆԱՏՕ) Հայաստանի Հանրապետության առաքելության խորհրդական
Աշոտ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ- Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության բազմակողմ և երկկողմ տնտեսական համագործակցության վարչության երկկողմ տնտեսական հարաբերությունների բաժնի վարիչ
Կարեն ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ- Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Կարինե ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆԻՆ- Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության խորհրդական
Մհեր ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ- Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության Եվրամիության բաժնի խորհրդական
Մինաս ՄԱՐՏԻԿՅԱՆԻՆ- Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար
Նարինե ՆԻԿՈԼՅԱՆԻՆ- Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության Եվրախորհրդի բաժնի վարիչ
Նաիրի ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ- Հայաստանի Հանրապետության Նախագահի ռեֆերենտ
Աշոտ ՍՄԲԱՏՅԱՆԻՆ- Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության խորհրդական, Հայաստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար
Միխայիլ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ- Սևծովյան տնտեսական համագործակցությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ: