
Չինաստանում քանդվել է խոշոր կամուրջի մի հատված, կան զոհեր: Ինչպես հայտնում են չինական լրատվամիջոցները, քանդված հատվածը ձգվում էր ցամաքի վրա: Բետոնե կառույցների հետ 30 մետր բարձրությունից ընկել է նաեւ 4 բեռնատար մեքենա: Զոհվել են 3 մարդ, վիրավորվել` 5-ը:
Ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, 15,4 կմ ձգվող կամուրջը շահարկման է հանձնվել 2011 թ-ի նոյեմբերին: Սինխուա գործակալության տվյալններով, կամուրջի շինարարության վրա ծախսվել է 296 միլիոն դոլար: Դեպքի առթիվ քննություն է իրականացվում: