
Այսօր ժամը 15:00-ին ԲՀԿ-ականները կրկին հավաքվում են: Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն` ԱԺ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը խմբակցության նիստ է հրավիրել:
Մեր տեղեկություններով` քննարկվելու են մարտի 5-ին կայանալիք ԲՀԿ արտահերթ համագումարին վերաբերող հարցեր: Հնարավոր է` խմբակցության նիստից հետո խմբակցության ևս մի քանի ներկայացուցիչներ հայտարարեն ԲՀԿ-ն լքելու մասին: