Սիրիայի Հեղափոխության գերագույն խորհուրդը ծանուցում է տարածել, որով պաշտոնապես սպառնում է սիրիահայ համայնքին, հայտնում է Sham Times-ը:
Ընդդիմադիրները հայերին սպառնում են մասնավորապես “աղետով ու ավերածություններով”: Աղբյուրը նշում է, որ այս սպառնալիքները իրական են, քանի որ ընդդիմադիրների թիկունքում կանգնած Թուրքիան հայերի վրա հարձակվելու կանաչ լույս է տվել նրանցԽորհուրդն իր հայտարարության մեջ ,որոշ հայորդիներիե մեղադրել է “Ասադի ուժերի հետ գործակցելու, սպանությունների պատճառ դարձած գործողությունների մասնակցելու”, “ռազմականապես սիրիական ռեժիմին սատարելու” համար:
Ըստ սիրիացի ապստամբների՝ հայերը սիրիական կառավարական ուժերին սատարել են Հալեպում, Լաթաքիայում, Քեսաբում:
“Այս ամենի վրա հիմնվելով՝ Սիրիական Հեղափոխության ղեկավարության գերագույն խորհուրդը այդ տարրերին նախազգուշացնում է այն հետևանքների մասին, որ կունենան այդ վտանգավոր գործողությունները և ռազմական սատարումը ռեժիմի զորքին”:
Հայտարարության մեջ ապստամբները խոստանում են հայտնաբերել “այդ տարրերին”:
tert .am