
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սաուդյան Արաբիա ուղևորության ճանապարհին ինքնաթիռում` լրագրողների հետ զրույցում, անդրադարձել է պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության գործով պաշտոնական անփութության մեղադրանքով պաշտոնատար անձնանց ձերբակալություններին:
«Ես իրավաբան չեմ, սակայն պաշտոնական անփութություն չեմ տեսնում: Այդ միջադեպը միտումնավոր կազմակերպված, կանխամտածված սպանություն է եղել: Այդ գործի մանրամասներն ի հայտ են գալու, և ամեն ինչ ավելի պարզ է լինելու»,-ասել է Էրդողանը: