Մահվան ելքով վրաերթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օգոստոսի 26-ին, վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Առավոտյան ժամը 10.30-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղի բնակիչ, 36-ամյա Սերյոժա Աբրահամյանը, վարելով “ԳԱԶ 3102” մակնիշի 11 ՍՕ 561 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 128-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել Վայոց Ձորի մարզի Ագարակաձոր գյուղի բնակիչ, 81-ամյա Պատվական Հարությունյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթից հետո վարորդը դեպքի վայրից փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վայքի բժշկական կենտրոն: Վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության և պարզվել է, որ նա եղել է սթափ վիճակում: Գ.Շամշյանը հայտնում է, որ այսօր` ժամը 15.30-ի սահմաններում, Վայքի հիվանդանոցում Պ.Հարությունյանը մահացել է: Գ.Շամշյանը հայտնում է, որ Եղեգնաձորում իրեն հայտնել են, որ վրաերթի հեղինակը Ռուսաստանի հայերի միության և Հայերի համաշխարհային կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի ազգականն է:




Լրահոս