Անվտանգության տեսախցիկներն օգնել են քննիչներին վերականգնել Մոսկվայում Աննա Դուրիցկայայի տեղաշարժման ուղղությունը, ով Բորիս Նեմցովի գնդակահարության գլխավոր վկան է:
Քաղաքական գործչի սպանությունից մի քանի ժամ առաջ աղջիկը եղել է Պյատնիցկայա փողոցում գտնվող գեղեցկության սրահում, ուր ոտքով իր բնակարանից գնացել է դեպի Մալոյա Օրդինկեում: Դուրս գալով սպա-սրահից` նա ուղևորվել է Բորիս Նեմցովի հետ հանդիպման:
Նախնական տվյալներով՝ Բորիս Նեմցովի վրա կրակել են 6 անգամ: Քաղաքական գործչին դիպել է 4 փամփուշտ, որոնցից մեկն՝ անմիջապես սրտին: Սպանությունը տեղի է ունեցել Աննա Դուրիցկայայի աչքի առջև: Նա անվնաս է մնացել: Նրա ցուցմունքների մանրամասները չեն բացահայտվում: