
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Նոր Խարբերդ թաղամսում ավարտվել են 3,2 կմ երկարությամբ նոր գազատարի անցկացման աշխատանքները: Երևանի քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ այս մասով զեկուցվել է, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Նոր Խարբերդում մեկնարկած ենթակառուցվածքների ապահովման ու բարեկարգման ծրագրի շրջանակում լուծում է տրվում տասնամյակների խնդրին:
Նաև զեկուցվել է, որ ներկայում ընթացքի մեջ են Նոր Խարբերդում էլեկտրամատակարարման և ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերի կարգաբերման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: