
«Air Armenia» ավիաընկերությունը մինչ մարտ ամսի վերջ չեղյալ է հայտարարել Երևան-Նիժնի Նովգորոդ թռիչքները:
Այս մասին НТА-Приволжье գործակալությանը հայտնել է «Նիժնի Նովգորոդի միջազգային օդանավակայանի» մամլո ծառայությունից:
Գործակալության զրուցակցի խոսքերով՝ավիաընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է Երևանից Նիժնի Նովգորոդ ու հակառակ ուղղություններքց թռիչքները մինչ ձմեռային սեզոնի ավարտը:
Շուտով օդանավակայանը կսկսի աշխատել ամառային ժամանակացույցով ու, հնարավոր է, Երևանից չվերթները կվերսկսվեն»,- հայտարարել են Նիժնի Նովգորոդի օդանավակայանի մամլո ծառայությունից: