Բելառուսի իշխանությունները ՀՀ-ին են հանձնել Ռուսաստանի քաղաքացի Վլադիմիր Սաչկովին, որը ղեկավար պաշտոններ է զբաղեցրել «Վիմպելկոմ», «Արմենտել» եւ Velcom հեռահաղորդակցության կապի ընկերություններում։
Սաչկովը «Արմենտելի» ղեկավարության նախկին այլ անդամների հետ միասին մեղադրվում են օպերատորի միջազգային թրաֆիկի փոխանցման «մոխրագույն» սխեմա մշակելու մեջ:
Այս մասին CNews-ին հայտնել է Սաչկովի փաստաբան Արմեն Բաղդասարյանը: Այսօր Սաչկովը գտնվում է Երևանում` Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում:
Կայքը նշում է, որ Հայաստանի դատախազության մամլո ծառայությունից չեն պատասխանել է CNews-ին: Բելառուսի դատախազության միջազգային իրավական վարչության պետի տեղակալ Իգոր Ռոմանենկոն սահմանափակվել է միայն հայտարարությամբ, որ Սավչենկոյի արտահանձման մասին տեղեկությունը հանդիսանում է ծառայողական ու ենթակա չէ հրապարակման: