
Ինչպես արդեն հայտնել էինք, վերջին մեկ շաբաթում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խնամուն` ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մուրադ Գուլոյանին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերության մոտ հարյուր աշխատակից ազատվել է աշխատանքից:
«Կենտրոն»-ի տնօրինությունն իր որոշումը ներկայացրել է իբրև ֆինանսական ծանր վիճակով պայմանավորված պարտադրված քայլ: Այժմ էլ «Էկոլուր»-ը տեղեկություն է հրապարակել, թե փակվել է նաև հեռուստաընկերության «Էկոլոգիա» հաղորդումը: Վերջին եթերը հեռարձակվել է փետրվարի 27-ին: Շատերն այս ամենը կապում են ԲՀԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակի հետ: