Սիրիահայ հոգեվորականությունը հանդես է եկել հայտարարություններով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սիրիայի քրիստոնյա համայնքների առաջնորդները շաբաթ օրը Հալեպում համատեղ հայտարարություն են տարածել, որով հրաժարվում են “գաղթի ցանկացած տեսակից, որի կոչն անում են որոշ կողմեր” և քննադատել են “սպառնալիքների լեզուն”, հայտնում է Akhbar-TS-ն:
Հանդիպման հայտարարության մեջ ասված է, որ “միակ ընդունելին կառուցողական երկխոսության լեզուն է”:
Համայնքի ղեկավարները հավաքվել են ասորական եկեղեցում, որտեղ հաստատել են՝ “քրիստոնյաները Սիրիայի բնիկներից են և մնալու են հայրենի հողում”:
Սիրիայի քրիստոնյաները քննադատել են “կրոնական ծայրահեղության ցանկացած դրսևորում”, խաղաղության կոչ են արել հակամարտող կողմերին:
Հոգևոր առաջնորդները հերքել են նաև իրենց առնչությունը նախօրեին համացանցում տարածված “Հալեպի հոգևորականների ճակատին” վերագրվող “Հալեպի քրիստոնյաների և մուսուլմանների միջև անվտանգության և խաղաղ համագոյակցության մասին” վերնագրով հայտարարությունը, որով քրիստոնյաները իբր կոչ են արել իրենց համայնքների ներկայացուցիչներին հանդես գալ “ազատ բանակի կողքին” և քննադատել “Ասադի ուժերի պատճառած ավերածությունները”:
Սիրիայի քրիստոնյաները նույն հայտարարության շրջանակներում ողջունել են Հռոմի Պապի սեպտեմբերին ծրագրված այցը Լիբանան:
Իր հերթին Ազատ բանակի ղեկավարությունը հարցազրույցով հերքել է նախօրեին համացանցում տարածված՝ Սիրիայի հայերին ուղղված սպառնալի հայտարարությունը՝ դա անվանելով կեղծիք և դրա համար մեղադրելով Սիրիայի իշխանություններին:
Հայ Աառաքելական Եկեղեցու առաջնորդները նույն հայտարարության առնչությամբ հանդես են եկել հեռուստատեսությամբ՝ ընդգծելով, որ նշված հայտարարությունը “կրոնական համայնքներին քաղաքականություն ներքաշելու փորձ է, քաղաքականության, որի հետ եկեղեցին կապ չունի”:
Akhbar-TS-ն վկայակոչում է նաև անանուն աղբյուր Հայ Առաքելական Եկեղեցուց, որն ասել է՝ “հայկական համայնքը միշտ էլ բարձր է գնահատել այն, որ Հայոց ցեղասպանության շրջանում Սիրիայի ժողովուրդն ընդունել է հայ համայնքին և դեմ է ցանկացած տեսակի բռնության”:
Աղբյուրը նաև հերքել է, թե “հայկական համայնքը առանձին համայնք է սիրիական հասարակության մեջ”՝ ընդգծելով, որ “Սիրիայի 3 գլխավոր համայնքների հիմքում հայկական ծագումով սիրիացիներն են, և հայերը Սիրիայի հանրույթի մի բաղադրիչն են”:
tert .am




Լրահոս