Հայոց ցեղասպանության 100-ամյակի շեմին ասորիները ԻՊ կողմից ցեղասպանության մասին են հայտնում. Gospel herald

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իսլամական պետություն» անվամբ հայտնի ահաբեկչական խմբավորումը շարունակում է իր մահաբեր երթը Իրաքում ու Սիրիայում՝ ոչնչացնելով հին ժամանակներից մեզ հասած հուշարձաններն ու հալածանքների ենթարկելով կրոնական փոքրամասնություններին: Այնուամենայնիվ, նրանք իրենց ցասման մեծ մասը թափել են ասորի քրիստոնյաների ու նրանց անտիկ մշակույթի վրա:

Gospel herald-ի փոխանցմամբ՝ ԻՊ-ն ընդդեմ ասորիների վայրագություններ է իրականացրել ինչպես Սիրիայում, այնպես էլ` Իրաքում, այդ թվում` սպանություններ, հարյուրավոր կանանց, տղամարդկանց ու երեխաների առևանգումներ և մշակութային արժեքների ոչնչացում, եկեղեցիների հրկիզում:

«Սա ցեղասպանություն է, ոչ մի այլ որակում չկա այս դեպքերի համար»,-գրում է Բեթ Բասսոն: Սա 6764 տարի շարունակ այդ ազգի բնակության վայր հանդիսացող հողերից տարհանում է»:

Վերջինս շատ հեգնական է համարում, որ այս ամենը տեղի է ունեցել 2015 թվականին` թուրքերի կողմից ասորիների, հույների և հայերի նկատմամբ իրականացրած Ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին, որի ընթացքում սպանվել է ավելի քան 750.000 ասորի (75 տոկոսը), 500.000 հույն և 1.5 միլիոն հայ: ԻՊ-ը բավականին խորամանկ է և պատմությանը քաջատեղյակ: Երբ նրանք ներխուժեցին Իրաքի Նինվեյի հարթավայրը և ստիպեցին ավելի քան 200.000 ասորիների լքել իրենց տները` ընտրեցին դրա համար օգոստոսի 7, ինչը պատահական չէր, քանի որ հենց այդ օրը մենք նշում ենք ասորի նահատակների հիշատակի օրը»,-նշում է Բեթ Բասոն:




Լրահոս