Արևադարձային Իսահակ փոթորիկը հարվածել է Կուբային՝ փլուզելով շինություններ, արմատախիլ անելով ծառեր ու էլեկտրականության սյուներ։ Մինչ այդ Իսահակն անցել էր Հայիթիի վրայով՝ այստեղ բերելով 3Օ սանտիմետր տեղումներ ու դառնալով 4 մարդու մահվան պատճառ։ Ծովամրրիկների ԱՄՆ-ի ազգային կենտրոնից հաղորդում են, որ փոթորիկը ժամում 3Օկմ արագությամբ շարժվում է դեպի Ֆլորիդա՝ այս ընթացքում ավելի ուժգնանալով։
“Ամերիկայի ձայն”