
Շվեդ զբոսաշրջիկները, որոնց անունները չի հայտնվում, պնդում են, որ տեսագրել են մի զարմանահրաշ տեսանյութ Բուքինգհեմյան պալատի դիմաց պահակախմբի փոփոխության պահին:
Այս արարողությանն ականատես լինելու համար ամեն օր հավաքվում են բազմաթիվ զբոսաշրջիկներ: Սակայն այդ օրը հավաքվածների ուշադրությունն էլ ավելի տեսարժան մի պատկեր է գրավել: Հավաքվածներից մեկը պալատը տեսանկարահանելիս նկատել է, թե ինչպես է պատուհանից մերկ տղամարդ իջնում սավաններից պատրաստված պարանով:
Պալատի աշխատակիցները հրաժարվել են մեկնաբանել այս տեսանյութը: