Բրիտանացի Թայսոն Ֆյուրին (24-0, 18 КО) պատմել է, թե ինչու է Կլիչկոյի հետ իր մենամարտը համարում ոչ դժվարին:
Մարզիկի պրոմոուտեր Ֆրենկ Ուորրենի խոսքերով` բանակցությունները մենամարտի շուրջ արդեն կայացել են: Բրիտանական կողմն առաջարկել է մարտն անցկացնել «Ուեմբլի»-ում սեպտեմբերին:
«Աջակողմյան կեցվածքը Վլադիմիր Կլիչկոյի նկատմամբ հաղթանակի գրավականը կլինի, քանի որ աշխարհում քիչ են ձախլիկ ծանրքաշայինները, որոնք կարող էին Կլիչկոյի հետ սպարինգ-մենամարտ անցկացնել և նրան օգնել պատրաստվել մենամարտին»,-ասել է Ֆյուրին Fightnews-ին:
«Կորրի Սանդերսը ձախլիկ էր: Թոնի Թոմփսոնը նույնպես բազմաթիվ խնդիրներ է ստեղծել Կլիչկոյի համար իր կեցվածքի շնորհիվ: Նրանք ինձ նման սովոր են տարածության վրա գործել, սակայն այնքան հմուտ չեն, որքան ես: Աջակողմյան կեցվածքը հեշտացնում է մարտերը».-հավելել է մարզիկը: