
Այսօր շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները Երեւանից մեկնեցին Ստամբուլ` շախմատի 40-րդ համաշխարհային Օլիմպիադային մասնակցելու համար: Տղամարդկանց հավաքականի կազմում մրցավայր են մեկնել Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը ու Տիգրան Պետրոսյանը: Կանանց հավաքականի կազմում են ընդգրկված Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան ու Աննա Հայրապետյանը: Օլիմպիադայի բացման արարողությունը կկայանա այսօր երեկոյան, իսկ վաղը` օգոստոսի 28-ին, կկայանան 1-ին տուրի հանդիպումները: