Լրագրողի եվ դատախազի որդու դատավարությունը հետաձգվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Regnum գործակալության երևանյան բյուրոյի ղեկավար Ռուբեն Գրձելյանի դեմ դատական գործընթացի առաջին նիստը, որ պետք է տեղի ունենար այսօր, հետաձգվել է մինչ սեպտեմբերի 5-ը: Դատական նիստը սկսվելուն պես պարզվեց, որ Ալբերտ Մանրիկյանը չի ստացել մեղադրական եզրակացությունը:
Նշենք, որ Գրձելյանի դեմ մեղադրանք է ներկայացվել ՀՀ ՔՕ 117 հոդվածի հատկանիշներով (առողջությանը դիտավորյալ թեթև վնաս հասցնելը): Այսօրվա նիստի հետաձգման պատճառը եղել է այն, որ հակառակ կողմը չի ստացել մեղադրական եզրակացությունը: 
Հիշեցնենք, 2012թ. մայիսի 12-ին Գրձելյանի ու Կոտայքի մարզի դատախազներից մեկի`Մեսրոպ Մանրիկյանի ու նրա կողմնակիցների միջև ծեծկռտուք էր տեղի ունեցել: Գրձելյանը մեղադրվում է դատախազի դեմքին հարվածելու, իսկ Մանրիկյանի որդին` Գրձելյանի դեմքին հարվածելու մեջ:




Լրահոս