Օգոստոսի լույս 26-ի գիշերը իրենց տան տանիքում կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանի Գանձաքար գյուղի 20-ամյա բնակիչ Ս. Ի.-ն: Երիտասարդն այս տարվա գարնանն էր ավարտել ժամկետային զինծառայությունը:
Գանձաքարի գյուղապետ Շահեն Շահինյանն aravot.am-ին ասել է, որ Ս.-ն շփվող, կենսախինդ երիտասարդ էր, հարկ եղած դեպքում օգնում էր համագյուղացիներին, նա զբաղվում էր անտառից վառելափայտի պատրաստմամբ:
Նրանց ընտանիքը սոցիալապես անապահով չէ, երիտասարդի ծնողներն աշխատում են: 20-ամյա երիտասարդի ինքնասպանության պատճառը համագյուղացիների համար հանելուկ է: Դեպքի կապակցությամբ քննություն է կատարվում: