Երեք դատավորի նախազգուշացրել, իսկ մեկին` զրկել են աշխատավարձի մի մասից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օգոստոսի 24-ին կայացել է ՀՀ արդարադատության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկելով ՀՀ արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի կողմից ներկայացված կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունները, եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածի 5-րդ կետով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասով, Արդարադատության խորհուրդը որոշել է Երեւան քաղաքի Կետրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանին հայտարարել նախազգուշացում:
ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմ ից հայտնում են, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Ամրահի Պետրոսյանին եւ Արմեն Թումանյանին հայտարարվել է նախազգուշացում, իսկ Կարեն Չիլինգարյանին հայտարարվել է նկատողություն` զուգորդված վեց ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով:




Լրահոս