
Օգոստոսի 27-ին, ժամը 14.16-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Կիեւյան կամրջից մարդ է ցանկանում նետվել: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատը եւ ՃԿԿ օպերատիվ խումբը՝ պարամեդիկով: Փրկարարների եւ շտապօգնության աշխատակիցների կողմից կանխվել է մոտ 35-37 տարեկան կնոջ ինքնասպանության փորձը: Ներկայումս քաղաքացին գտնվում է ՃԿԿ օպերատիվ խմբի ավտոմեքենայի մեջ: