
Օգոստոսի 26-ին, ժամը 17.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Ճամբարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է տեղափոխվել 33-ամյա Անահիտ Շ.-ն: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 12.30-ի սահմաններում, շմոլ գազից թունավորվել է իրենց տան լոգարանում: Կատարվում է հետաքննություն: