
Մերձմոսկովյան շրջանի առողջարաններից մեկում արջը հարձակվել է 14-ամյա աղջկա վրա,- գրում է РИА Новости-ն:
Արջը հարձակվել է աղջկա վրա այն պահին, երբ նա փորձել է կերակրել կենդանուն: Աղջիկը վնասվածքներ է ստացել: Դեպքի վայրում աշխատում է օպերատիվ-քննչական խումբը: Կատարվածի մանրամասները ճշտվում են: