
Վանաձորի քաղաքապետի թեկնածու Տարոն Ապրեսյանը հայտարարություն է տարածել` թիվ 30 ԸԸՀ նախագահին մեղադրելով կողմնակալության մեջ:
Հայտարարության մեջ ասվում է.
“Հանդես եմ գալիս հայտարարությամբ առ այն, որ ԿԸՀ-ի որոշմամբ թիվ 30 ԸԸՀ-ի անդամ է նշանակվել, իսկ այնուհետեւ ԸԸՀ-ի նախագահ է ընտրվել Տիգրան Արբակի Պապանյանը, ով հանդիսանում է Վանաձոր քաղաքի քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության բաժնի պետ: Հարկ եմ համարում նաեւ նշել, որ պարոն Պապանյանը Վանաձորի քաղաքապետ, համայնքի ղեկավարի թեկնածու Սամվել Դարբինյանի հետ գտնվում է բարեկամական կապի մեջ (քրոջ ամուսինն է): Մատնանշելով այս փաստը եւ ղեկավարվելով ՀՀ Ընտրական օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասով` մեջբերում եմ. “Ընտրական հանձնաժողովի անդամն ընտրական հանձնաժողովում գործում է անկախ եւ չի ներկայացնում իրեն նշանակողին՛ եւ 46-րդ հոդվածի 1-ին մասի 1)-ին կետով.”Ընտրական հանաձնաժողովի որոշումները, գործողությունները կամ անգործությունը կարող է բողաքարկել յուրաքանչյուր ոք, եթե գտնում է, որ խախտվել կամ կարող է խախտվել իր սուբյեկտիվ ընտրական իրավունքը”: