
Հեղինակավոր գերմանական պարբերականները գնահատել են Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղը` «Շալկեի» դեմ Գերմանիայի առաջնության 23-րդ տուրի խաղում։
Kicker-ը Մխիթարյանի խաղը գնահատել է 2-ով։ Նույն գնահատականն են ստացել նաև մի քանի այլ ֆուտբոլիստներ, օրինակ` Օլիվեր Կիրխը, Մատս Հումելսը, Նուրի Շահինն ու Իլկայ Գյունդոգանը։ «Բորուսիա»-ի կազմում լավագույնն է ճանաչվել Մարկո Ռոյսը՝ 1.5։
Bild-ը ևս Մխիթարյանի խաղին տվել է 2 գնահատականը։ Նշենք, որ «Բորուսիա»-ն հաղթել էր 3։0 հաշվով։ Հենրիխ Մխիթարյանը դարձել էր գոլի և գոլային փոխանցման հեղինակ։