«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Եթե որեւէ մեկը 8 կամ 7 տարի առաջ ասեր, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը կարող է կեսժամանոց ելույթ ունենալ, որը որեւէ միտք չի պարունակի եւ կլինի «եկել եմ՝ ասեմ, որ իմ վրա հույս չդնեք» մոտիվներով, թերեւս դժվար թե գտնվեր մեկը, ով կհավատար: Մարտի 1-ի հանրահավաքում, սակայն, մենք դարձանք այդ իրողության ականատեսը…
Ամենեւին էլ պատահական չէր, որ այս տարվա մարտի 1-ի հանրահավաքը մինչ այս տեղի ունեցած մարտիմեկյան հանրահավաքներից ամենասակավաթիվն էր: Այն փաստը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց միառժամանակով ակտիվ քաղաքական գործունեությունից հրաժարվելու մասին, նույնպես սպասելի էր: Փաստորեն, 2015 թվականի մարտի 1-ին պաշտոնապես արձանագրվեց, որ Հայաստանի` մինչ այդ եղած քաղաքական դաշտից ասպարեզում մնացել է միայն իշխանությունը, իսկ ՀԱԿ-ը եւ ԲՀԿ-ն այլեւս անցյալ են»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: