«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը Հայաստան չի ժամանի: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան նորին գերազանցություն տիկին Քեթրին Լիչը: «Վարչապետ Քեմերոնն արդեն պատասխանել է նրա (Սերժ Սարգսյանի, խմբ.) հրավերքին՝ ընդունելով այս հարյուրամյա տարելիցի կարեւորությունը հայ ժողովրդի համար եւ ներողություն խնդրելով, որ անձամբ չի կարող ներկա գտնվել ու մասնակցել հիշատակման միջոցառումներին»,- ասել է դեսպանը: Ք. Լինչը նաեւ հավելել է, որ դեռեւս որոշված չէ, թե ինչ մակարդակով Մեծ Բրիտանիան ներկայացված կլինի Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառմանը, որը նշվելու է այս տարվա ապրիլի 24-ին: Դեսպանի պատասխանները թույլ են տալիս ենթադրելու, որ Մեծ Բրիտանիան Հայաստանում եւ Թուրքիայում ներկայացված կլինի հավասարազոր մակարդակներով»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: